Հայաստանի ԱԻՆ-ում, հուլիսի 2-ին, ժամը 15։21-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ  Երևանի Ներքին Չարբախ 1-ին փողոցի վերջնամասում այրվում է խոտածածկ տարածք։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երեք մարտական հաշվարկ:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 16:31-ին, մարվել՝ 18։07-ին։

Ներքին Չարբախ 1-ին փողոցի թիվ 205 տարածքում այրվել են 9 հա խոտածածկույթ, խաղողի այգի (մոտ 4000 քմ), կուտակած ծառի ճյուղեր (մոտ 10 խմ), ծառի կոճղեր, չշահագործվող ավտոմեքենայի երկու թափք և կիսակառույց տաղավար-զրուցարանի 4 փայտյա նստարան։