Ռոբերտ Քոչարյանի պաշտպաններից Արամ Վարեւանյանը Facebook-ի իր էջում գրառում է արել, որտեղ անդրադարձել է ոստիկանության կողմից ՀՀ Սահմանադրական դատարանի դատավոր Հրանտ Նազարյանին ՍԴ մուտք գործելուն խոչընդոտելու փաստին:

Նա, մասնավորապես գրել է. «Հաշվի առնելով Ոստիկանության քիչ առաջ կատարված պարզաբանումը ՀՀ Սահմանադրական դատարանի դատավոր Հրանտ Նազարյանին ՍԴ մուտք գործելուն խոչընդոտելու վերաբերյալ, հատկապես ելնելով նորարական կարգավորումից, որ Ոստիկանությունը կարող է մեկնաբանել Սահմանադրության նորմերը և փաստացի արձանագրել ՍԴ դատավորների լիազորությունների դադարման հարցը, խնդրում եմ ՀՀ Ոստիկանությանը լուծել 2020 թվականի հուլիսի 7-ի ՍԴ օրակարգում առկա 2019 թվականի հոկտեմբերի 11-ին Աշխաբադում ստորագրված «Ազատությունից զրկելու հետ չկապված պատիժների կատարումը փոխանցելու մասին» Անկախ պետությունների համագործակցության մասնակից պետությունների կոնվենցիայում ամրագրված պարտավորությունների՝ Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ գործով սահմանադրականության հարցը:

Ակնկալում եմ, որ Ոստիկանությունը հենց այսօր ղեկավարվելով Սահմանադրության 168, 169, 170 և ՍԴ մասին օրենքի վերաբերելի դրույթներով պատշաճ որոշում կկայացնի!!!!..

Հ.Գ. Եթե Ոստիկանությունը մի դեպքում կարող է ստանձնել ՍԴ լիազորությունները, ինչու այլ դեպքում չի կարող»:

Միջադեպ Սահմանադրական դատարանում՝ ոստիկանների մասնակցությամբ