Ոստիկանության Արաբկիրի բաժնի ՔՀԲ ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների և բացատրական աշխատանքի շնորհիվ հուլիսի 2-ին, ժամը 05.45-ին, Մինսկ-Երևան չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնի ծառայողներին է ներկայացել 48-ամյա Արտակ Խ.-ն, որը 2018 թ. ապրիլի 5-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 329.1-րդ (Անօրինական միգրացիայի կազմակերպումը) և 325-րդ (Փաստաթղթեր, դրոշմներ, կնիքներ, ձևաթղթեր, տրանսպորտային միջոցների պետհամարանիշեր կեղծելը, իրացնելը կամ օգտագործելը) հոդվածների մեղադրանքով:

Խափանման միջոցը՝ կալանք: