Հայաստանը կարող է եւ պետք է օգտվի արեւային էներգետիկայի հնարավորություններից: Այս մասին այսօր հայտարարեց Հայաստանում ՄԱԶԾ գրասենյակի ղեկավար Դմիտրի Մարիյասինը:

Նրա խոսքով՝ Հայաստանն աշխարհում այն քիչ երկրներից է, որ տեղ կա բարձր «արեւային գործոն»: Մարիյասինի խոսքով՝ դա նշանակում է, որ Հայաստանը կարող է շատ արեւային էներգիա ստանալ:

«Հայաստանը պետք է օգտվի այդ առավելությունից եւ բարձրացնի շուկայում իր մրցունակությունը»,-նշեց նա:

Մարիյասինը հավելեց, որ անհրաժեշտ է նվազեցնել սպառումը յուրաքանչյուր բնակարանի եւ փոքր ձեռնարկության մակարդակով: Իսկ դրա համար պետք են նորարարական տեխնոլոգիաներ: