Samsung ընկերությունը կայքի ռուսերեն տարբերակում տեղադրել է Galaxy S 20 ֆլագմանային շարքի դեռեւս չներկայացված սմարթֆոնի լուսանկարները, հայտնում է The Verge-ը:

Լուսանկարներն, ամենայն հավանականությամբ, պատահականորեն են հրապարակվել: Դրանք հայտնվել են Galaxy Note 8 սմարթֆոնի էջում եւ մինչեւ հեռացվելը, կայքում են մնացել մեկ շաբաթից ավելի:

XDA developers պորտալի լրագրող Մաքս Վայնբախը նշել է, որ լուսանկարներում պատկերված էր Galaxy Note 20 Ultra բրոնզագույն մոդելը՝ ստիլուսով, որը հատուկ է Note շարքի սմարթֆոններին: Կադրի մեջ է հայտնվել նաեւ լրացուցիչ սենսորներով եռակի խցիկը:

Նախատեսված է այս հեռախոսը ներկայացնել ամռան վերջին: