Նոյեմբերի 24-ին Ստամբուլում կանցկացվի Խաշոգջիի սպանության գործով նիստը: Գործով կա 20 մեղադրյալ, հաղորդում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով Hurriyet-ին:

Թուրքական ԶԼՄ-ների հաղորդմամբ՝ Թուրքիայի գլխավոր դատախազությունը կազմել է 117 էջանոց մեղադրական ակտ:

Խաշոգջին սպանվել էր 2018 թվականին Ստամբուլում Սաուդյան Արաբիայի հյուպատոսությունում: Թուրքական դատախազությունը մեղադրանք էր առաջադրել Սաուդյան Արաբիայի 20 քաղաքացիների նկատմամբ, այդ թվում՝ Սաուդյան Արաբիայի թագաժառանգ արքայազն Մոհամմեդ բին Սալմանի երկու նախկին օգնականների նկատմամբ: Սաուդյան Արաբիան մերժել է կասկածյալներին արտահանձնելու մասին Թուրքիայի պահանջը:

Թուրքական դատախազությունը արքայազնի երկու նախկին խորհրդականներին՝ Սաուդ ալ-Կախտանիին եւ Ահմեդ ալ-Ասիրիին մեղադրել է «կանխամտածված սպանության» մեջ:

Թուրքիայի պաշտոնական անձինք պնդում են, որ Խաշոգջիին սպանել են, ապա անդամահատել սղոցով:

Խաշոգջին իր հոդվածներում բազմիցս քննադատում էր Սաուդյան Արաբիայի թագաժառանգ արքայազնին:   

Էր Ռիադի դատարանը 5 մարդու մահապատժի է դատապարտել, եւս 3 մարդ մեղավոր է ճանաչվել հանցանքը թաքցնելու մեջ եւ դատապարտվել 24 տարվա ազատազրկման:

Ռամադանի ամսվա ժամանակ Խաշոգջիի որդին հայտարարել է, որ իր ընտանիքը ներել է մարդասպաններին: