ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել ՌԴ ԴԺ Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոյի հետ:

Հայաստանի խորհրդարանի ղեկավարը զրույցի ընթացքում շնորհավորել է Վալենտինա Մատվիենկոյին հանրաքվեի անցկացման եւ արդյունքների կապակցությամբ:

Զրուցակիցները խոսել են կորոնավիրուսային համաճարակով պայմանավորված իրավիճակի մասին, քննարկել երկուստեք հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր: