Հայաստանի վարչապետը եւ ճանապարհաշինության համար պատասխանատու պաշտոնյաները հավաստիացնում են, որ կորոնավիրուսի համավարակի պայմաններում այս ոլորտում ոչ մի ծարգիր չի դադարեցվելու, չի դադարեցվել կամ դանդաղել: Այս մասին հուլիսի 3-ին մամուլի ասուլիսում ասաց տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների փոխնախարար Քրիստինե Ղալեչյանը:

Փոխնախարարը, մասնավորապես, նշեց, որ այս ծրագրերը ոչ միայն չեն դադարեցվի, այլեւ հավելեց, որ Կառավարությունը առավելագույնս նպաստում է երկրում ճանապարհաշինական աշխատանքների արդյունավետ կատարմանը:

«Ճանապարհաշինական ոչ մի ծրագիր առայժմ կորոնավիրուսի պատճառով չի դադարեցվել: Մենք միաժամանակ անվտանգության միջոցների պահպանման հատուկ քաղաքականություն ենք վարում»,- նշեց նա: