Շինարարական աշխատանքների տենդերների անցկացման գրեթե բոլոր գործընթացներն ավարտվել են: Այս մասին հայտարարել է ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Քրիստինե Ղալեչյանը:

Նրա խոսքով՝ այս տարի նրանք մտադիր են վերանորոգել մոտ 87 կմ ճանապարհ:

Նա նաեւ նշեց, որ բարձրացնելով վերահսկման մեխանիզմների մակարդակը՝ իրենք աստիճանաբար սկսում են հասնել ցանկալի արդյունքի: Ղալեչյանի կարծիքով՝ երկաթուղային ճանապարհը ժամանակի ընթացքում հարմարավետ կդառնա: