Իտալիայում կորոնավիրուսի պատճառով ծնելիության լուրջ անկում են ակնկալում: Այս մասին ասվում է երկրի Վիճակագրության ազգային ինստիտուտի (Istat) ամենամյա զեկույցում, հաղորդում է ՌԻԱ Նովոստին:

Ինստիտուտի փորձագետները նշում են, որ բացասական միտումներ են նկատվում աշխատաշուկայում, որոնք մեծ խնդիրներ են ստեղծում իտալացիների համար, ովքեր ցանկանում էին երեխաներ ունենալ, սակայն չեն կարողանում իրենց թույլ տալ տնտեսական պատճառներով:

Istat-ի հաշվարկներով՝ կորոնավիրուսի պանդեմիայի հետեւանքով այս տարի նորածինների թիվը կարող է նվազել ավելի քան 10 000-ով եւ կազմել 426 000:

Նմանատիպ պատկեր է ակնկալվում նաեւ 2021 թվականին:

Ինստիուտի տվյալներով՝ անցած տարի Իտալիայում ծնելիության մակարդակը հասել է իր պատմական նվազագույնին: Այդ ժամանակ նորածինների թիվը կազմել է ընդամենը 435 000, ընդ որում, երեխաների գրեթե 20 տոկոսը ծնվել է արտասահմանցիներից:

Դա ամենացածր ցուցանիշն է 1861 թվականից ի վեր: