Աշխարհի ամենատարեց կատուն սատկել է Անգլիայում։ Ուրբաթ Daily Mail թերթի հաղորդմամբ՝ Ռաբլ մականվամբ կատուն 31 տարեկան էր։

Ինչպես պարբերականին պատմել է կենդանու տերը՝ Միշել Հերիթեջը, սպիտակ եւ շիկակարմիր կատվին նրան նվիրել էին իր 20-ամյակի առիթով։ Այդ օրվանից ի վեր կինը չէր բաժանվել իր ընտանի կենդանուց։ Նա նաեւ պատմել է, որ Ռաբլը որեւէ հիվանդություն չուներ, սակայն կայնքի վերջում շատ նիհարել էր եւ վերջին անգամ տան հարեւանությամբ փողոցն անցնելուց հետո այլեւս չէր վերադարձել, հաղորդում է ՏԱՍՍ-ը։

Դեւոն հարավ-ամեւմտյան անգլիական կոմսությունից կատուն, որի հասակը կազմում էր 150 տարի, եթե հաշվարկվեր մարդու կյանքի տեւողության համաձայն, գերազանցել է Տեխասից Սքութեր մականվամբ սիամական ցեղատեսակին պատկանող կատվի հաջողությունները, որը սատկել էր 2016 թվականին, երբ 30 տարեկան էր՝ հայտնվելով Գինեսի Ռեկորդների գրքում։

Սակայն ո՛չ Սքութերին, ո՛չ Ռաբլին չէր հաջողվել գերազանցել ռեկորդը, որը պատկանել է դարձյալ Տեխասից կատվին՝ Քրիմ Փաֆ մականվամբ, որը ծնվել էր 1967 թվականին եւ սատկել 2005-ին՝ ապրելով 38 տարի եւ 3 օր։