Անուշ Թորանյանն ընտրվել է հուլիսի 3-ին Փարիզի քաղաքապետի օգնական-տեղակալ՝ հանրային կյանքի քաղաքացիների մասնակցության եւ հանրային դեբատների հարցերով։ Այս մասին հայտնում է Nouvelles D'Armenie-ն։

Նա ծագումով առաջին հայն է, որը նման բարձր պատասխանատվություն ենթադրող պաշտոն է ստանձնել Ֆրանսիայի մայրաքաղաքում։

Նշենք, որ նա Փարիզի քաղաքապետի վերջին ընտրություններում գլխավորում էր Անն Իդալգոյի ցուցակը՝ 15-րդ վարչական շրջանից։

Անուշ Թորանյանը ծնվել է 1991 թվականին։