Բրազիլիայի նախագահ Ժաիր Բոլսոնարուն վետո է դրել հասարակական վայրերում պարտադիր դիմակներ կրելու մասին օրենքի վրա, հայտնում է BBC News-ը:

Մասնավորապես, բրազիլացիներն այլեւս կարիք չեն ունենա դիմակներ կրել խանութներում, տաճարներում եւ դպրոցներում:

Սոցիալական ցանցերում ուղիղ հեռարձակման ժամանակ Բոլսոնարուն հրաժարվել է լուրջ ճանաչել  COVID-19-ի համավարակը։

Բոլսոնարուն մերժել էր այդ օրենսդրական նախաձեռնությունը՝ հայտարարելով, որ այս օրենքի ընդունումը կարող է սեփականության իրավունքի խախտման հանգեցնել: Նա նաեւ վետո է դրել բնակչության անապահով զանգվածին դիմակների պարտադիր բաժանման մասին օրենքի վրա։

Երկրի Կոնգրեսը 30 օր ժամանակ ունի՝ նախագահի կողմից դրված վետոյի չեղարկման համար: