Ճապոնիայի հարավում հորդառատ անձրեւները ջրհեղեղների ու սողանքների են հանգեցրել․  առնվազն երկու մարդ զոհվել է, տասնյակ մարդիկ անհայտ կորել են, հայտնում է Associated Press-ը:

Կումամոտո եւ Կագոշիմայի հարավային պրեֆեկտուրաների ավելի քան 75․000 բնակչի խնդրել են նախապատրաստվել տարհանման: Այնուամենայնիվ, տարհանումը պարտադիր չէ, եւ դեռ հայտնի չէ, թե քանի մարդ է լքել իրենց տները:

Ճապոնական NHK հեռուստաալիքը կադրեր է ցուցադրել, որոնցում երեւում է խորտակված Հիտոյոսի քաղաքը եւ մինչեւ պատուհանները ջրի մեջ հայտնված ավտոմեքենաները:

Ըստ հեռուստաալիքի, անհետ կորել է 13 մարդ: Կումամոտո պրեֆեկտուրայի իշխանությունները հաղորդել են, որ դեռ հաշվարկել հասցված վնասի չափը:
Երկրի վարչապետ Շինձո Աբեի հրամանով անհայտ կորածներին փրկելու օպերատիվ խումբ է ձեւավորվել։ Նրա խոսքով՝ փրկարարական գործողություններին մասնակցելու համար մոբիլիզացվել է մինչեւ 10․000 զինծառայող։