ԱՄՆ երկու ավիաիրները կուղարկվեն Հարավային Չինաստանի ծով զորավարժություններ անցկացնելու համար՝ Չինաստանի կողմից անցկացվող զորավարժությունների պատճառով, հայտնում է Reuters-ը:

Ըստ ԱՄՆ ՌԾՈւ-ի հայտարարության՝ «Նիմից» եւ «Ռոնալդ Ռեյգան» ավիակիրներն օպերացիաներ եւ վարժանքներ կանցկացնեն Հարավային Չինաստանի ծովում՝ «ազատ եւ բաց Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի օժանդակության համար»:

Ընդ որում, զորավարժությունների ճշգրիտ անցկացման վայրը չի նշվում: Հարավային Չինաստանի ծովի վիճելի տարածքի երկարությունը 1500 կմ է կազմում։

Ավելի վաղ Պենտագոնը քննադատել էր Չինաստանի հայտարարությունը Հարավչինական ծովում զորավարժությունների անցկացման վերաբերյալ: Ի պատասխան՝ չինական կողմը Միացյալ Նահանգներին մեղադրեց երկրների միջեւ լարվածության ավելացման մեջ:

Վիետնամը եւ Ֆիլիպինները նույնպես դժգոհություն են հայտնել Չինաստանի զորավարժությունների կապակցությամբ՝ հայտարարելով, որ դա կարող է լարվածություն առաջացնել հարեւան երկրների հետ հարաբերություններում։