Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն Անկախության օրվա առթիվ շնորհավորական ուղերձ է հղել Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփին:

Նախագահ Սարգսյանի ուղերձում ասվում է.

«Մեծարգո պարոն Նախագահ,

Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ եւ ամերիկյան բարեկամ ժողովրդին՝ Ամերիկայի Միացյալ Նահանգների Անկախության օրվա առթիվ:

Հայաստանի եւ Միացյալ Նահանգների ամուր գործընկերային հարաբերություն¬ները մշտապես աչքի են ընկել փոխադարձ վստահությամբ եւ դրանք խորացնելու երկուստեք ու անկեղծ ցանկությամբ: Վստահ եմ, որ համատեղ ջանքերի շնորհիվ մեր փոխգործակցությունը կշարունակի զարգա¬նալ բոլոր մակարդակներով՝ ընդգրկելով նորանոր ոլորտներ:

Հայաստանի ժողովրդի եւ անձամբ իմ անունից ցանկանում եմ երախտիքս հայտնել այս ծանր օրերին Հայաստանին հատկացված օգնության եւ աջակցության համար: Համոզված եմ, որ միասին կհաղթահարենք կորոնավիրուսի համավարակի հետեւանքով առաջացած այս աննախադեպ ճգնաժամը:

Մաղթում եմ Ձեզ քաջառողջություն եւ ամենայն բարիք, իսկ Միացյալ Նահանգների բարեկամ ժողովրդին՝ բարօրություն եւ հետագա առաջընթաց»: