Ամբողջ աշխարհում կորոնավիրուսային համավարակի ընթացքում գրանցվել է 11.047.217 վարակման դեպք, 524.614 մարդ մահացել է, վկայում են ամերիկյան Ջոնս Հոփկինսի համալսարանի տվյալները։

Կորոնավիրուսով վարակման գրանցված դեպքերի թվով առաջատարը շարունակում է մնալ ԱՄՆ-ն: Այնտեղ գրանցվել է գրեթե 2,8 միլիոն վարակված, մահացել է 129․4 հազար մարդ: Երկրորդ տեղում Բրազիլիան, որտեղ գրանցվել է վարակման ավելի քան 1․5 միլիոն դեպք եւ մահվան գրեթե 61․9 դեպք, Ռուսաստանը երրորդ տեղում է (ըստ շտաբի տվյալների՝ ավելի քան 667․8 վարակման եւ  ավելի քան 9․8 հազար մահվան դեպք), փոխանցում է «Ինտերֆաքս»-ը: https://www.interfax.ru/

Չորրորդ տեղում է Հնդկաստանը, որտեղ վերջերս կորոնավիրուսի տարածումն արագացել է։ Այնտեղ գրանցվել է վարակման 625․5 հազար եւ մահվան 18․2 հազար դեպք: Միայն վերջին օրվա ընթացքում երկրում հայտնաբերվել է գրեթե 21 հազար նոր դեպք:
.