Մոսկվայի Էստրադայի պետական թատրոնի գեղարվեստական ղեկավար Գենադի Խազանովը հոսպիտալացվել է ինքնազգացողության հետ կապված բողոքների պատճառով, հայտնում է ՌԵՆ ՓՎ հեռուստաընկերությունը:
Հայտնի արտիստը սրտաբանության բաժանմունքում է, նրա մոտ սրտի հետ կապված խնդիրներ են նկատվել։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Խազանովը դժգոհել է վատ ինքնազգացողությունից, սակայն այդ ժամանակ գեղարվեստական ղեկավարը հրաժարվել էր հոսպիտալացվել:
Բժիշկները պետք է կրկին ստուգեն ժողովրդական արտիստի վիճակը: ՌԵՆ ԹՎ-ին տված մոկնաբանությունում նա նշել էր, որ իրեն լավ է զգում: