Իսպանական Կատալոնիա ինքնավար համայնքի իշխանությունները որոշում են կայացրել սահմանափակել Սեգրիայի թաղամասի մուտքն ու ելքը, որտեղ կորոնավիրուսով վարակման դեպքերի թվի աճ է գրանցվել, հայտարարել է կատալոնական ժեներալիտետ ղեկավար Քիմ Տոռան, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

Թաղամասում ապրում է մոտ 209 հազար մարդ:

«Մենք որոշել ենք մեկուսացնել Սեգրիայի ամբողջ տարաքծը տվյալների պատճառով, որոնք հաստատում են COVID-19-ով վարակման դեպքերի թվի զգալի աճը: Սա դժվար որոշում է, որն ուժի մեջ է մտնելու այսօր կեսօրից, Սեգրիայի մուտքն ու ելքը կսահմանափակվեն»,- հայտարարել է Տոռան Twitter-ի իր էջով հետարձակված մամուլի ասուլիսին։:

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը մարտի 11-ին նոր կորոնավիրուսային ինֆեկցիան համավարակ էր հայտարարել: ԱՀԿ-ի վերջին տվյալներով՝ աշխարհում գրանցվել է վարակման ավելի քան 10․8 միլիոն դեպք, մահացել է ավելի քան 521 հազար մարդ: