Հնդկաստանի հյուսիս-արեւելքում գտնվող Նագալենդ նահանգի իշխանությունները արգելել են շների մսի առեւտուրը, ինչպես նաեւ՝ շների ներմուծումն ու վաճառքը, որոնք նախատեսված են սննդի մեջ օգտագործման համար, հայտնում է Associated Press- ը:

Այս նահանգում շների մսի վաճառքի մասին օրինագիծը, որի բնակչության մեծ մասը քրիստոնյա է, ներկայացվել էր խորհրդարանական Մանեկա Գանդիի կողմից։

Գանդին լուսանկարներ էր ստացել կենդանիների պաշտպանության կազմակերպություններից շների վաճառքի վայրերից։ Արդյունքում, ավելի քան 125․000 մարդ էր միացել շների վաճառքը սննդի մեջ օգտագործման համար արգելելու նախաձեռնությանը։

Կենդանիների պաշտպանության խմբի տվյալներով՝ տարեկան մինչեւ 30․000 շուն է անօրինական կերպով տեղափոխվում Նագալենդ, որտեղ վաճառվում է շուկաներում:

Ըստ նրանց՝ նմանատիպ իրավիճակ է նաեւ Հնդկաստանի հյուսիսարեւելյան մի շարք այլ նահանգներում, որտեղ վաճառքի նպատակով ամեն տարի հազարավոր շներ են ապօրինի զրկվում ազատությունից: