Հուլիսի 3-ին, ժամը 03.20-ին, ոստիկանության Իջեւանի բաժնում հիվանդանոցից հաղորդում է ստացվել, որ «փայծաղի պատռվածք` դանակահարությունից» ախտորոշմամբ Գանձաքար գյուղից բուժօգնության է տեղափոխվել 21-ամյա մի երիտասարդ։

Հիվանդանոց մեկնած օպերատիվ խմբի ծառայողներին տուժածն ի վիճակի չի եղել հաղորդում տալու:

Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ հուլիսի 3-ին, ժամը 1-ի սահմաններում, Գանձաքար գյուղի դպրոցի հարակից տարածքում վիճաբանության ժամանակ նրան դանակահարել է նույն գյուղի բնակիչ, 22-ամյա մի երիտասարդ։

Իջեւանի ոստիկանների բացատրական աշխատանքի շնորհիվ նա կամավոր ներկայացել է ոստիկանության Իջեւանի բաժին, ներկայացվել Տավուշի մարզային քննչական վարչություն եւ տվել է խոստովանական ցուցմունք:

Երիտասարդը ձերբակալվել է:

Կատարվում է նախաքննություն: