«Թալիբան»-ի ներկայացուցիչները կարող են իշխանության գալ Աֆղանստանում կոալիցիոն կառավարության կազմում, թալիբների կողմից իշխանությունը զավթելու փորձը ամբողջ համաշխարհային հանրությանը դրանց դեմ կտրամադրի: Այս մասին հայտարարել է Աֆղանստանում Ռուսաստանի Դաշնության նախագահի հատուկ ներկայացուցիչ, արտաքին գործերի նախարարության Ասիայի երկրորդ դեպարտամենտի տնօրեն Զամիր Կաբուլովը «Ռուսաստան-1» հեռուստաալիքով «Նորություններ շաբաթ օրը» ծրագրի եթերում, փոխանցում է ՏԱՍՍ-ը:

«Թալիբները կվերադառնան իշխանություն կոալիցիոն կառավարության կազմում... Ես չեմ ասում, որ բոլոր թալիբները սպիտակ եւ փափկամազ են: Այնտեղ ծայրահեղականների լուրջ սեգմենտ կա, ովքեր տրամաբանություն ունեն: Նրանք իրենց մարդկանց ասում են. «Տղերք, ինչո՞ւ մենք պետք է բանակցենք այս խամաճիկների հետ, երբ եթե հիմ մի քիչ էլ սեղմենք, եւս մի քանի տարի պատերազմենք, եւ ամերիկացիները, միեւնույն է, կփախչեն, եւ մենք միանգամից կվերցնենք ամեն ինչ, այլ ոչ թե մի մասը»,- նշել է դիվանագետը:

Ընդ որում, ընդգծել է Կաբուլովը, թալիբների «խելամիտ» մասը հասկանում է, որ իշխանությունը գրավելու նման փորձերով «բոլորը դուրս կգան իրենց կլինեն», այդ թվում՝ Ռուսաստանը:

Փետրվարի 29-ին Դոհայում ԱՄՆ-ն «Թալիբան»-ը խաղաղ պայմանագիր ստորագրեցին: Պայմանավորվածությունների համաձայն՝ ԱՄՆ-ը, դրա դաշնակիցները եւ կոալիցիան մտադիր են 14 ամսվա ընթացքում դուրս բերել բոլոր զորքերը Աֆղանստանից: «Թալիբան»-ը, իր հերթին, խոստանում է չօգտագործել Աֆղանստանի տարածքն այն գործողությունների համար, որոնք սպառնալիք են ԱՄՆ-ի եւ դրա դաշնակիցների համար: Մշտական ​​եւ համապարփակ հրադադարի մասին միջաֆղանական բանակցությունների մեկնարկից առաջ որպես վստահության ամրապնդման միջոցառումներ պետք է ազատ արձակվի շարժման մինչեւ 5 հազար կողմնակից եւ թալիբների մոտ պահվող մինչեւ 1 հազար մարդ: