Իրանի նախագահ Հասան Ռոհանին պետական հաստատություններին կարգադրել է հրաժարվել սպասարկել այն այցելուներին, ովքեր դիմակ չեն կրում, հայտնում է Tasnim-ը:

Գործակալությունը նշում է, որ հասարակական վայրերում դիմակներ կրելը կդառնա այն խստագույն կանոններից մեկը, որը երկրում կներդրվի հուլիսի 5-ից կորոնավիրուսի դեմ պայքարի շրջանակներում։

Ըստ Ռոհանիի՝ վաղվանից դիմակներ կրելը պարտադիր կդառնա։ Իրանի նախագահը շեշտել է, որ առանց դիմակների քաղաքացիները չեն սպասարկվելու որեւէ հաստատությունում, իսկ քաղաքացիական ծառայողներին արգելվելու է մուտք գործել գրասենյակներ առանց դիմակների:

Ռոհանին ընդգծել է, որ այս իրավիճակում դիմակ չկրելը մարդու իրավունքների ոտնահարում կհամարվի, իսկ COVID-19-ի կրողների հետ շփումների մասին տեղեկություններ ունեցող ցանկացած մարդ պետք է հայտնի այդ մասին։

Իրանում կորոնավիրուսից զոհերի թիվը, ըստ վերջին տվյալների, հասել է 11.200-ի, իսկ վարակվածների ընդհանուր թիվը 235429 է: