Իտալական ոստիկանությունը բացահայտել է մանկական պոռնոգրաֆիա տարածող հանցագործների, որոնք արգելված նյութեր են փոխանակել «հանրահայտ մեսենջերում», հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն։

Ինչպես հայտնում է պետական ​​ոստիկանությունը, իրավապահներին հաջողվել է բացահայտել նրա մասնակիցների «նիք»-երը, ինչը թույլ է տվել շաբաթ օրը անցկացնել 50 անձի խուզարկումներ ամբողջ Իտալիայում: Ձերբակալվել է երեք մարդ: Ըստ տեղական լրատվամիջոցների, գործողությունը տեղի է ունեցել երկրի 20 շրջաններից 15-ում:

Իտալիայի ՆԳՆ հակակիբեռհանցագործությունների բաժնի ստորաբաժանում հանդիսացող փոստային ոստիկանության աշխատակիցները առգրավել են պոռնոգրաֆիկ բովանդակություն պարունակող մի քանի հազար ֆայլեր, այդ թվում՝ «սարսափելի բովանդակությամբ» լուսանկարներ, որոնցում պատկերված են եղել նույնիսկ նորածիններ:

 «Մի շարք դեպքերում հայտնաբերվել են ընտանիքում արտադրված նյութեր, որոշ լուսանկարներում ներգրավված են կենդանիներ, եւ պատկերված է սադիստական ​​պրակտիկա»,- ասվում է զեկույցում: Հետաքննությունն իրականացվել է կանադական «Երեխաների շահագործման կոորդինացման ազգային կենտրոն» (NCECC) կազմակերպության հետ համատեղ:

Ձեռք բերված տվյալների վերլուծությունը հնարավորություն է տվել ստեղծել ցանցի մասնակիցների պրոֆիլներ՝ հիմնվելով նրանց գործունեության եւ նախասիրությունների վրա, ինչի շնորհիվ հնարավոր է եղել հայտնաբերել «մի քանի ամիս առաջ նման քննության շրջանակներում ձերբակալված մի մանկապիղծի»: