ՌԴ ԱԳՆ Ասիայի երկրորդ դեպարտամենտի տնօրեն Զամիր Կաբուլովը հայտարարել է, որ Միացյալ Նահանգների հետախուզությունը, որը մեղադրում է Ռուսաստանին թալիբների հետ գործարք կնքելու մեջ, ներգրավված է թմրանյութերի ապօրինի շրջանառության մեջ: Այս մասին նա հայտնել է «Ռուսաստան 1» հեռուստաալիքի եթերում, հայտնում է Gazeta-ն:

«Սրանք անհամար եկամուտներ են այն նախագծերից, որոնք առկա են նույն հիասքանչ ամերիկյան հետախուզական գործակալների մասնակցությամբ, ովքեր մեղադրում են մեզ ինչ-որ թմրաթրաֆիքի մեջ: Նրանց ինքնաթիռները Կանդահարից, Բահրամից առանց որեւէ ստուգման թռչում են դեպի Գերմանիա, Ռումինիա»,- ասել է արտգործնախարարության աշխատակիցը։

Կաբուլովը հավելել է, որ Քաբուլում յուրաքանչյուր աֆղանցի կարող է դա հաստատել:

Ավելի վաղ The New York Times-ը գրել էր, որ Ռուսաստանը դրդում է «Թալիբան»-ի գրոհայիններին հարձակվել Աֆղանստանում միջազգային կոալիցիայի զորքերի վրա: Ռուսական կողմը հերքում է այդ տեղեկատվությունը, «Թալիբան»-ը նույնպես պնդում է, որ հրապարակված տեղեկատվությունը իրականությանը չի համապատասխանում:

Ավելի ուշ Washington Post-ը հայտարարել է, որ «մի քանի» ամերիկյան զորքեր են սպանվել Աֆղանստանում Ռուսաստանի եւ թալիբների ենթադրյալ դավադրության պատճառով: ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ոչ ոք իրեն չի տեղեկացրել Աֆղանստանում ամերիկացի զինվորների վրա հարձակումների մասին, որոնց հետեւում կարող է կանգնած լինել Ռուսաստանը: