Մի խումբ ցուցարարներ տապալել են հայտնի իսպանացի ծովագնաց Քրիստափոր Կոլումբոսի արձանը Բալթիմորի Լիթլ Իտալի թաղամասում, հաղորդում է Fox Baltimore-ը։

Դեպի Ամերիկա ճանապարհը հայտնագործած Կոլումբոսի արձանը գտնվում էր այդ թաղամասի մուտքի մոտ 36 տարի շարունակ, սակայն երեկոյան այն տապալել են եւ նետել ծովածոցը։

Ավելի վաղ սպառնացել էր հուշարձանը տապալել ինչ-որ ակտիվիստ, որը հայտարարել էր ստրկատիրական ժամանակաշրջանում Կոլումբոսի դերի մասին։

Սակայն Միացյալ իտալա-ամերիկիկյան կազմակերպությունները խոստացել էին պաշտպանել արձանն ու կազմակերպել դրա տարածքում անվտանգության շուրջօրյա ծառայություն, որը, սակայն, բացակայել է, երբ տապալել են հուշարձանը։