Իրանի առողջապահության նախարարության մամուլի քարտուղար Սիմա Սադաթ Լարին կիրակի հայտարարել է, որ վերջին օրվա ընթացքում Իրանում կորոնավիրուսի հետեւանքով մահացել է 163 պացիենտ, հաղորդում է ISNA-ն։

Ընդ որում՝ երկրում մահվան դեպքերի թիվը վերջին տվյալներով կազմել է 11 571։

Բացի այդ, վերջին օրվա ընթացքում երկրում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 2 560 դեպք, հոսպիտալացվել է 1 295 պացիենտ։

Ընդհանուր առմամբ կորոնավիրուս է ախտորոշվել 240 438 իրանցու շրջանում, որոնցից 201 330-ն առողջացել է եւ դուրս գրվել հիվանդանոցներից։

Եւս 3 168 մարդ գտնվում է ծանր վիճակում եւ բուժվում ինտենսիվ թերապիայի բաժանմունքում։

ԻԻՀ առողջապահության նախարարության մամուլի քարտուղարը հավելել է, որ Իրանում ընդհանուր առմամբ անցկացվել է 1 794 727 թեստավորում։