Վարդենիս-Ապարան ավտոճանապարհին հուլիսի 5-ին, ժամը 07:49-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ   տեղի է ունեցել ճանապարհա տրանսպորտային պատահար: Ավտոմեքենան կողաշրջվել է․ առկա է վառելիքի արտահոսք։  Այս մասին տեղեկացնում է ԱԻՆ-ը:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Արագածոտնի մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Ապարան-Վարդենիս ավտոճանապարհի 8-րդ կմ-ին «ԳԱԶել» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Հարութ Հ․, ծնված 1961 թ․) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից, բախվել պատին և կողաշրջվել։

Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը վարորդը տեղի ուժերով հոսպիտալացվել է Ապարանի ԲԿ, որտեղ բժիշկները նրա առողջական վիճակը գնահատել են բավարար։

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և ուղղել։