ԽՍՀՄ Սահմանադրության մեջ միության կազմից հանրապետությունների դուրս գալու մասին դրույթը դարձել է դանդաղեցված գործողությամբ ռումբ, հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը «Ռոսսիա 1» հեռուստաալիքի եթերում։

«Ահա դա է դանդաղեցված գործողության ականը, որը տեղադրվել է 1922 թվականին Խորհրդային Միության ձեւավորման ժամանակ»,-ասել է Պուտինը։

Երկրի ղեկավարն ընդգծել է, որ ժամանակակից Ռուսաստանը պետք է խուսափի սցենարի կրկնությունից։ Նրա կարծիքով՝ Սահմանադրության մեջ լրացումներն ու փոփոխությունները կօգնեն հասնել դրան, հաղորդում է Gazeta-ն։