Իսրայելում նոր կորոնավիրուսի տարածման կապակցությամբ իրավիճակը համարվում է արտակարգ, հայտարարել է երկրի վարչապետ Բինյամին Նեթանյահուն կառավարության նիստի ընթացքում, հաղորդում է Gazeta-ն։

Հիվանդության նոր բռնկումը վտանգ է ներկայացնում Իսրայելի առողջապահության համակարգի նկատմամբ, նշել է Նեթանյահուն։ Նա հավելել է, որ երկրում կարող են ընդունվել կորոնավիրուսի տարածմանը հակազդող նոր միջոցներ։

Ավելի վաղ Նեթանյահուն հայտարարել է, որ Իսրայելը վերադառնում է սահմանափակումների քաղաքականությանը հիվանդների թվի աճի կապակցությամբ։