Բրազիլիայում CNN հեռուստաալիքի թղթակից Բրունա Մասեդոն ենթարկվել է անտուն տղամարդու հարձակմանն ուղիղ եթերում։

Դեպքի կադրերը տարածվել են Համացանցում։

Դեպքը տեղի է ունեցել շաբաթ առավոտյան Սան Պաուլոյում, երբ Մասեդոն եւ նրա թիմը նկարահանում էր ռեպորտաժ ուժգին անձրեւների հետեւանքով Տետե գետի մակարդակի բարձրացման մասին։

Անսպասելիորեն թղթակցին մոտեցել է տղամարդ, որի դեմքը ծածկած էր մոխրագույն գլխարկով, եւ դանակով սպառնալով՝ խլել էր նրանից բջջային հեռախոսներից մեկն ու այնուհետեւ փախուստի դիմել։

ԶԼՄ-ները հաղորդում են, որ Մասեդոն չէր վիրավորվել եւ վերադարձել էր հեռուստաստուդիա։ Սակայն պարզվել էր, որ դեպքը բավականին վախեցրել էր կնոջը։