Հուլիսի 5-ի դրությամբ Գեղարքունիքի մարզում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 34 նոր դեպք, եւս 13 հոգի առողջացել է: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում հայտնել է Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը:

Նշենք, որ Հայաստանում այսօր  նոր կորոնավիրուսով վարակվելու 706 նոր դեպք է գրանցվել: Ընդհանուր առմամբ 28606  վարակման դեպք է գրանցվել երկրում: