Անկարայի ուղղությամբ ընթացող ուղեւորատար ավտոբուսը կողաշրջվել է Թուրքիայի հյուսիս-արեւմտքում՝ Քոջայելի նահանգում։ Այդ մասին կիրակի հաղորդել է Habertürk հեռուստաալիքը։

Նրա վկայությամբ՝ ՃՏՊ-ի հետեւանքով շատ մարդ է տուժել, սակայն ներկայում տուժածների եւ նրանց առողջական վիճակի մասին ստույգ տեղեկություններ հայտնի չեն։

Դեպքի վայրում աշխատում են հրշեջներն ու բժիշկները։ Դեպի Անկարա տանող մայրուղու երթեւեկությունն ամբողջովին դադարեցվել է, հաղորդում է ՏԱՍՍ-ը։