ԱՄՆ Սննդի եւ դեղերի վերահսկման վարչության (FDA) հանձնակատարը չի սատարել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի պնդմանն այն մասին, որ կորոնավիրուսի դեպքերի 99 տոկոսն «անվնաս է»։

Բժիշկ Սթիվեն Հանը CNN-ին եւ ABC-ին հայտարարել է, որ չի պատրաստվում պարզել, թե «ով է ճիշտ եւ ով սխալ», սակայն կառավարության տվյալները հստակ ցույց են տալիս, որ «սա լուրջ խնդիր է»: Ըստ նրա՝ «ցանկացած դեպք ողբերգական է», եւ աճող դեպքերի ալիքը դադարեցնելու համար մարդիկ պետք է հետեւեն կառավարության հրահանգներին, սոցիալական հեռավորություն պահպանեն եւ դիմակ կրեն։

Հուլիսի 4-ին Թրամփը հայտարարել էր, որ Միացյալ Նահանգները չափազանց շատ թեստեր են անցկացնում՝ «դրանով իսկ մենք ցույց ենք տալիս դեպքեր, որոնց 99 տոկոսը լիովին անվնաս է»:

Տեխաս նահանգի Օսթին քաղաքի քաղաքապետը, որտեղ COVID-19-ով վարակման դեպքերի աճ է  գրանցվել, Թրամփի դիտողությունները «վտանգավոր» եւ «սխալ» են անվանել: Նա կոչ է արել մարդկանց լսել տեղական պաշտոնյաներին, այլ ոչ թե «Վաշինգտոնից եկող երկիմաստ հաղորդագրությանը»: