Ըստ Goldman Sachs-ի տնտեսագետների՝ ԱՄՆ ՀՆԱ-ն նախատեսվածից ավելի շատ կնվազի, սակայն երկրի տնտեսությունը նորմալ հունի կվերադառնա սեպտեմբերին:

Goldman Sachs-ի վերլուծաբանները կարծում են, որ սպառողների ծախսերի «դադարը» հուլիս եւ օգոստոս ամիսներին սահմանափակելու է վերականգնումը երրորդ եռամսյակում: Այնուամենայնիվ, Goldman Sachs-ը նաեւ թարմացրել է 2021-ի թվերը, մասամբ այն պատճառով, որ «վերջերս պատվաստանյութի ավելի շուտ հայտնվելու հեռանկարները բարելավվել են»: Նրանք ակնկալում են, որ ԱՄՆ տնտեսությունը սեպտեմբերին կվերադառնա իր նորմալ հունին։

Goldman Sachs-ի կանխատեսմամբ՝ մինչեւ 2020 թվականն ԱՄՆ գործազրկությունը կնվազի մինչեւ 9 տոկոս՝ նախորդ 9․5 տոկոսի գնահատման համեմատ, հայտնում է Bloomberg-ը:

Ներկայումս կորոնավիրուսի պատճառով գործազուրկների թիվը գերազանցել է 48 միլիոնը: