Հուլիսի 6-ին Իսրայելի ՊՆ-ն հայտարարել է նոր լրտես արբանյակի հաջող արձակման մասին:

«Օֆեկ-16» հետախուզական արբանյակն արձակվել է առավոտյան ժամը 04:00-ին երկրի կենտրոնական հատվածից:

Արձակումից հետո հաղորդվել է, որ այն արդեն տվյալներ է փոխանցում եւ սկսում է պտտվել Երկրի շուրջ:

Իսրայելի պաշտպանության նախարար Բենի Հանցն արձակումն անվանել է «էքստրաօրդինար ձեռքբերում»: «Տեխնոլոգիական գերակշռությունն ու հետախուզական ներուժն անհրաժեշտ են Իսրայելի անվտանգության համար»,-ասել է նա: