ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանն այսօր՝ հուլիսի 6-ի վաղ առավոտյան այցելել է Կապանի երկու դպրոցներ, որտեղ տեղի են ունենում ընդունելության քննություններ: Նախարարին ուղեկցում է Սյունիքի մարզպետ Հունան Պողոսյանը:

Արայիկ Հարությունյանը նշեց, որ այսօր ընդունելության քննությունների ամենածանրաբեռնված օրն է. «Ամեն բան բավականին լավ կազմակերպված է: Դիմորդները պահպանում են սոցիալական հեռավորություն»:

Նա շրջեց քննասենյակներում, զրուցեց դիմորդների հետ, հաջողություբն մաղթեց նրանց: