Fujitsu ընկերությունը հայտարարել է, որ կրկնակի կկրճատի իր գրասենյակային տարածքները Ճապոնիայում, քանի որ հարմարվում է կորոնավիրուսային համավարակի «նոր չափանիշներին», հայտնում է BBC-ն:

Work Life Shift ծրագիրը աննախադեպ ճկունություն կապահովի  երկրում 80․000 աշխատողների համար, նշվում է ընկերության հաղորդագրության մեջ: Աշխատակիցները կկարողանան աշխատել ճկուն գրաֆիկով, իսկ աշխատանքը տանը հնարավորության դեպքում կլինի ստանդարտ։

Fujitsu-ն հայտարարել է, որ «աշխատանքի նոր եղանակ կներկայացնի, որն ավելի լայն հնարավորություններ, արդյունավետ եւ ստեղծագործական փորձ է խոստանում աշխատողների համար, որը կմղի նորարարությունների եւ նոր արժեքներ կբերի հաճախորդներին եւ հասարակությանը»:

Ըստ պլանի՝ աշխատակիցները «կսկսեն աշխատել հիմնականում հեռավար հիմունքներով՝ աշխատելաոճի հասնելու համար, որը նրանց թույլ կտա ճկուն կերպով օգտագործել իրենց ժամանակը՝ իրենց աշխատանքի բովանդակությանը, բիզնեսի դերերին եւ ապրելակերպին համապատասխան»:

Ընկերությունը նաեւ հայտարարել է, որ ծրագիրն աշխատակիցներին հնարավորություն կտա ընտրել, թե որտեղ են նրանք աշխատում՝ տանը, մեծ կորպորատիվ կենտրոնում, թե արբանյակային գրասենյակում:

Fujitsu-ն կարծում է, որ իր աշխատակիցներին առաջարկվող ընդլայնված ինքնավարությունը կօգնի բարձրացնել թիմերի արտադրողականությունը։