Փաշինյանին 2018–ի դեկտեմբերին քվե տված քաղաքացիները Փաշինյանից հրապարակային դժգոհություն արտահայտելու իրավունք չպիտի ունենան: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է վերլուծաբան Արծրուն Պեպանյանը:

Նա, մասնավորապես, նշել է. «Մարդը 2018–ի մայիսից մինչեւ դեկտեմբեր, 7 ամիս, ուղիղ 200 օր, լսու՞մ եք՝ երկու՜՜՜՜՜ հարյու՜՜՜՜՜ր օր ձեր վարչապետն է եղել, ու եթե 200 օրը բավարար չեղավ , որպեսզի ձեր աչքերը բացվեն ու գնացիք, խանդավառ ընտրեցիք իրեն, ու այսօր դժգոհ եք, ապա դրանով ապացուցում եք, որ քաղաքականությունից գլուխ չեք հանում, եւ հրապարակային ձեր բողոքն ընդամենն անիմաստ աղմուկ է, որը խանգարում է մտածել կարողացողներին»: