Samsung Galaxy Note 20-ը կարող է դառնալ ամենաթանկը գաջետների պատմության մեջ: Սարքի թոփ տարբերակը կարժենա 1300 դոլար, հաղորդում է «Փրայմ»-ը:

Ամեն տարի բրենդի ֆլագմանական սմարթֆոններն էլ ավելի թանկ են դառնում:

Փորձագետները գների աճը կապում են բարձրորակ պրոցեսորի, ինչպես նաեւ 5G ֆունկցիայի հետ: Եվս մեկ պատճառ է ժամանակակից տեսախցիկը:

Մշակողները խոստացել են նոր սմաթֆոնում տեղադրել Snapdragon 865 Plus պրոցեսոր 108 Մպ ֆոտոհաղորդիչով:

Նոր Galaxy Note 20-ը կարժենա 1000-1300 դոլար: