Եգիպտոսում բժշկի են ձերբակալել երկրի փխրուն առողջապահական համակարգի վերաբերյալ հոդվածը հրապարակելուց հետո: Ըստ Reuters-ի, դեղագործը ձերբակալվել էր համացանցում պաշտպանիչ սարքավորումների բացակայության վերաբերյալ գրառումից հետո: Լրագրողը ձերբակալվել էր կորոնավիրուսի վերաբերյալ պաշտոնական տվյալներ ստանալու համար հայց ներկայացնելուց հետո: Հղի կինը ձերբակալվել էր այն բանից հետո, երբ գործընկերուհին  կորոնավիրուսի կասկածվող դեպքի մասին հայտնելու համար օգտվել էր իր հեռախոսից։

Կորոնավիրուսի դեմ պայքարի պայմաններում անվտանգության ծառայությունները փորձում են ճնշել նախագահ Աբդել Ֆաթահ էլ Սիսիի կառավարությանն ուղղված քննադատությունն առողջական ճգնաժամի լուծման վերաբերյալ։

Իրավապաշտպան խմբերի տվյալներով՝ առնվազն 10 բժիշկ եւ 6 լրագրող է ձերբակալվել Եգիպտոսում փետրվարին վիրուսի գրանցվելուց ի վեր: Առողջապահության ներկայացուցիչները նշում են, որ վարչակազմը նախազգուշացրել է իրենց, որպեսզի նրանք լռեն, հակառակ դեպքեւմ պատժվեն: Արտասահմանցի լրագրողներից մեկը ձերբակալման վախից լքել է երկիրը։

Երկուշաբթի օրվա դրությամբ Առողջապահության նախարարությունը գրանցել է 76.253 վարակման դեպք, այդ թվում՝ մահվան 3․343 դեպք՝ ամենաբարձր ցուցանիշն արաբական աշխարհում:

«Ամեն օր, երբ ես գնում եմ աշխատանքի, ես վտանգում եմ ինձ եւ իմ ընտանիքին»,- ասել է բժիշկը Կահիրեում, ով խոսել է անանունության պայմանով՝ վախենալով հաշվեհարդարից: «Ապա նրանք ձերբակալում են իմ գործընկերներին՝ մեզ հաղորդագրություն ուղարկելու համար: Ես լույս չեմ տեսնում թունելի վերջում»: