Էկզոտիկ գորտը Հարավային Ամերիկայից 5000 մղոն ճանապարհորդությունից հետո հայտնվել է Քարմարթենշիրի սուպերմարկետում, փոխանցում է BBC-ն։
Սուպերմարկետի աշխատակիցները նկատել են բութ մատի չափի գորտին բանանների մեջ։ Ենթադրվում է, որ Ասդա անունով գորտը եկել է Կոլումբիայից: Այժմ նրա մասին հոգ կտանեն Փեմբրուքշերի մասնագետները:

Գորտերն ի վիճակի են դանդաղեցնել նյութափոխանակությունը շրջակա միջավայրի տարբեր պայմաններում, ինչը, ինչպես ենթադրվում է, գորտին թույլ է տվել առանց սննդի եւ ջրի գոյատեւել երկար ճանապարհորդության ժամանակ։