Կորոնավիրուսի պայպաններում աշխարհի ընկերությունների մեծ մասն անցել է հեռավար աշխատանքի: Համավարակը ցույց տվեց որ աշխատանքի այդպիսի համակարգը հեշտությամբ կարող է շարունակվել նաեւ ապագայում։ Այս ռեժիմի աճող պոպուլյարության պատճառով գիտնականները մի մոդել են ստեղծել, որը պատկերում է, թե ինչպիսի տեսք կարող են ունենալ մարդիկ, եթե մնացած ամբողջ կյանքը տնից աշխատեն, գրում է Popmech-ը:

Susan-ը հեռավար աշխատակից է, ով տանն է աշխատում  2045 թվականին: Մոդելը ոչ միայն վատ տեսք ունի, ալյեւ, հոգեբանների կարծիքով, նման աշխատակիցը նաեւ էմոցիոնալ խնդիրներ ունի։ Susan-ը ցույց է տալիս մեկուսացված աշխատանքի հետեւանքները, որոնք կարող են տեղի ունենալ մեզ հետ, եթե դրանցից խուսափելու համար անհրաժեշտ քայլեր չձեռնարկենք:

Օրվա ընթացքում անընդհատ էկրաններին նայելը կարող է աչքերի թվային լարում կամ համակարգչային համախտանիշ առաջացնել, որը տեղի է ունենում աչքերի կրկնվող շարժումների արդյունքում:

Սա աչքերի չորության, բորբոքման եւ կարմրության է հանգեցնում, ինչպես նաեւ՝ տեսողության գրգռվածության եւ խավարման: Բացի այն, որ աչքերը կարմրում են, ժամանակի ընթացքում այդպիսի կենսապայմանները կարող են նաեւ բացասաբար ազդել տեսողության վրա:

Ֆիզիկական վարժությունների պակասը եւ էկրանի առջեւ շատ ժամանակ անցկացնելը կարող են հանգեցնել հիպերտոֆիզացված պարանոցի գերաճման, կլորացված ուսերի եւ կուզի հանգեցնել, որը զարգանում է ժամանակի ընթացքում:

Ձեռքի եւ դաստակի կրկնվող շարժումներից դրանք կարող են շոգ, ծակծկոցներ, ցավ եւ թուլություն զգալ։ Դեֆորմացիան կարող է զգալիորեն վատթարանալ եւ ի վերջո հանգեցնել մարմնի այլ մասերի խանգարման:

Մասնագետները խորհուրդ են տալիս լավ դիրք պահպանել աշխատավայրում, պարբերաբար դադարներ վերցնել երկարատեւ կամ կրկնվող առաջադրանքներից եւ հետեւել, որպեսզի աշխատատեղը, ստեղնաշարը, մկնիկը եւ էկրանը տեղադրված լինեն այնպես, որպեսզի նվազագույն լարում առաջացնեն:

Աշխատանքն այնպիսի սարքերի հետ, ինչպիսիք են հեռախոսը եւ նոութբուքը, կարող է նպաստել «տեխնիկական պարանոցի» զարգացմանը, ինչը ողնաշարի պարանոցային հատվածի կորացման է հանգեցնում: Դա պայմանավորված է մկանների լարվածությամբ հեռախոսներ, պլանշետներ եւ համակարգիչներ օգտագործելիս, ինչը ցավի է հանգեցնում պարանոցի եւ ուսերի հատվածում եւ շարժումների կաշկանդվածության։

Վիտամին D-ն հիմնականում յուրացվում է արեւի տակ, ուստի ամբողջ օրը փակ տարածքում աշխատելը կարող է դրա անբավարարության հանգեցնել: Սա կարող է հանգեցնել մազաթափության եւ միևնույն ժամանակ դանդաղեցնել նորերի աճը:

D եւ B-12 վիտամինների պակասն արեւի լույսի ազդեցության նվազման պատճառով կարող է գունատ եւ հյուծված մաշկի հանգեցնել։ Դրանից խուսափելու համար կրկին հարկավոր է մաքուր օդի դուրս գալ թանկագին ընդմիջման ժամանակ:

Ինչ վերաբերում է կնճիռներին, ապա, չնայած դա բնական ծերացման գործընթաց է, որոշ սովորություններ, ինչպիսիք են աչքերը  կկոցելն ամբողջ օրը էկրանին նայելիս, կարող են մեծացնել վաղաժամ կնճիռների հայտնվելը։

Մշտական աշխատանքը հեռախոսի եւ համակարգչի հետ կարող է ազդել ձեր արտաքինի եւ հատկապես աչքերի վրա:

Երկար ժամանակն առանց ակտիվության, անընդհատ ուտելը եւ վարժությունների պակասը ժամանակի ընթացքում կարող են մարմնում ավելորդ ճարպի կուտակման հանգեցնել։

Տնից աշխատելը կարող է նշանակել նաեւ այն, որ մոտավորապես ամեն ժամ սառնարանին մոտենալու գայթակղություն է առաջանում։

Տեւական ժամանակ առանց կենդանի շփման մնալը եւ չափից ավելի շատ աշխատանք սթրեսի կորտիզոլ հորմոնի մակարդակի բարձրացման հանգեցնել, որը բարձրացնում է արյան ճնշումը եւ բացասական հետեւանքներ է առաջացնում առողջության համար։