Սիսիանում մեկ դիմակն արժի 200 դրամ։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Սրբուհի Գրիգորյանը:

Նա, մասնավորապես, գրել է. «Հաշվե՞լ եք կենսաթոշակառուն, ով ռիսկային խմբում է, օրական մեկ դիմակի համար ինչքան պիտի վճարի իր կենսաթոշակից...

Եթե ոչ՝ հաշվեք...Հետո հանեք կոմունալ վճարներն ու ասեք՝ հաց ոնց առնի...

Սա դիմակ դնելու ցուցումին չհակադրեք։ Ես գտնում եմ, որ անհրաժեշտ է հետեւել ցուցումներին։ Սա պարզ սոցիալական հաշվարկ է, որ մտածելու տեղիք է տալիս չէ՞»: