Իրանը կվերականգնի վնասված համալիրը Նաթանզի միջուկային օբյեկտում: Այս մասին IRNA-ին տված հարցազրույցում ասել է Իրանի ատոմային էներգիայի կազմակերպության պաշտոնական ներկայացուցիչ Բեհրուզ Քամալվանդին:

«Վերականգնման որոշման մասին տեղեկացվել է պատկան մարմիններին: Այն ավելի մեծ կդառնա, եւ այնտեղ ավելի ժամանակակից սարքավորումներ կհայտնվեն»,- ասել է Կամալվանդին՝ մեկնաբանելով միջադեպը Նաթանզում ուրանի հարստացման գործարանում կառուցվող օբյեկտներից մեկում:

Նրա խոսքով՝ տարածքում չափիչ սարքավորումներ կային, եւ դրանք մասամբ ոչնչացվել կամ վնասվել են:

Հիշեցնենք, որ միջադեպը Նաթանզի ատոմակայանում տեղի էր ունեցել հուլիսի 2-ին: Քամալվանդին հայտարարել է, որ արդյունքում վնասվել էր կառուցվող ծածկերից մեկը։ Ռադիոակտիվ նյութերի արտահոսքի զոհեր եւ չկան։