Թուրքիան 6 արտասահմանյան բանկերին արգելել է ակցիաներ վաճառել մինչեւ 3 ամիս ժամկետով: Միջոցները կանդրադառնան Goldman Sachs Group-ին, JPMorgan Chase-ին, Merrill Lynch International-ին, Barclays Bank-ին, Credit Suisse-ին եւ Wood & Co.-ին: Այս մասին ասվում է Ստամբուլյան ֆոնդային բորսային հաղորդագրության մեջ:

Վերջին տարիներին Թուրքիան պարբերաբար սահմանափակում է ակցիաների վաճառքը՝ ֆինանսական շուկաներին աջակցելու համար:

Բորսային ներկայացուցիչների խոսքով՝ Barclays-ը, Credit Suisse-ը եւ Merrill Lynch-ը արգելափակվել են 3 ամսով, իսկ մյուսները՝ մեկ ամսով:

Ներդրողները սկսել են զգուշորեն ներդնել միջոցները թուրքական ակտիվներում տնտեսական եւ ֆինանսական քաղաքականության աճող անկանխատեսելիության պատճառով: