Թուրքիայի իշխանությունները նախագահ Ռեջեփ Էրդողանի ակտիվների հետաքննության համար 115 նախկին պաշտոնյայի են ձերբակալել, գրում է Hürriyet-ը:

Ֆինանսական հանցագործությունները հետաքննող Խորհրդի (MASAK) նախկին պաշտոնյաներին մեղադրանքներ են առաջադրվել Ֆեթուլլահ Գյուլենի շարժման հետ կապերի մեջ, ում Թուրքիայում մեղադրում են 2016-ի ռազմական հեղաշրջման փորձը կազմակերպելու մեջ:

Թուրքիայի իշխանությունները հայտնաբերել են, որ կասկածյալները հաղորդագրությունների փոխանակման համար օգտագործել են Bylock հավելվածը, որն օգտագործվել է Գյուլենի շարժման անդամների կողմից:

Անհաջող հեղաշրջման փորձից հետո Թուրքիան առգրավվել է 10 մլրդ եվրոյի արժողությամբ ակտիվներ, որոնք, ենթադրաբար, պատկանել են Գյուլենի շարժմանը: