Ancylonema nordenskioeldii ջրիմուռները կարող են «դագաղի» վերջին մեխը դառնալ իտալական Պրեզենա սառցադաշտի համար, հաղորդում է Naked-Science-ը:

Ջրիմուռների հետեւանքով սառցադաշտը վարդագույն գունավորում է ստացել:

Իտալացի գիտնականները հետազոտում են այդ պրոցեսը: Ինքնին սառցադաշտի վրա այդ ջրիմուռների առկայությունը բնական է, հատկապես ամռնա շրջանում, սակայն սառույցի ինտենսիվ գունավորումն իր մեջ սպառնալիք է թաքցնում:

Որքան շատանում են ջրիմուռները, այնքան ինտենսիվ է սառույցը վարդագույն գունավորում ստանում:

Այժմ նման պրոցես է նկատվում Գրենլանդիայում, որտեղ սառույցը մգանում է ավելի արագ է հալչում, իսկ մուգ գոտու տարածքն աստիճանաբար ընդլայնվում է:

Ընդհանուր առմամբ բնապահպանների եւ կլիմատոլոգների եզրակացությունները սփոփիչ չեն: Պրեզենա սառցադաշտը հալչում է վաղոց, եւ Ancylonema nordenskioeldii ջրիմուռները կարող են «դագաղի» վերջին մեխը դառնալ: