«Լրագրողներ առանց սահմանների» կազմակերպության գլխավոր քարտուղար Քիսթոֆ Դելորը կոչ արել Ադրբեջանին դադարեցնել արգելափակել Արլեմ Դեզիրի թեկնածությունը ԵԱՀԿ՝ մամուլի հարցերով ներկայացուցչի պաշտոնում։

«Մենք լիովին սատարում ենք Արմեմ Դեզիրին: Մամուլի հարցերով ԵԱՀԿ ներկայացուցչի նրա մանդատը կարեւոր է ԵԱՀԿ տարածքում մեդիայի պաշտպանության համար։ Մենք կոչ ենք անում Ադրբեջանին անհապաղ դադարեցնել Դեզիրի մանդատի երկարաձգման արգելափակումը»,- գրել է Դելորսը Twitter-ի իր էջին:

Հիշեցնենք, որ պաշտոնական Բաքուն արգելափակել էր Դեզիրի մանդատի երկարաձգումը՝ ի պատասխան Դեզիրի կողմից շարունակվող քննադատությանն Ադրբեջանում լրատվամիջոցների եւ լրագրողների ազատության խախտման համար։