Գյումրիում հուլիսի 4-ին, կախված վիճակում հայտնաբերված Ռուսաստանի Դաշնության քաղաքացի, 20-ամյա Սալիխովի մահվան դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ ՔՕ 110-րդ հոդվածի հատկանիշներով (ինքնասպանության հասցնելը): Այս մասին NEWS.am-ի հարցմանն ի պատասխան տեղեկացրեց Գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը։

Նշենք, որ 20-ամյա երիտասարդը ծառայում էր ՈԴ 102-րդ ռազմաբազայում։